03/04/2024 15:51
«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հարցում Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը. Զախարովա
«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հարցում Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը, ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավով ենք նշում, որ Երևանը այս հարցում ևս ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ «Միր» քարտերի շահագործման դադարեցման հետ կապված ծախսերը Հայաստանի համար ավելի մեծ կլինեն, քան արևմտյան հնարավոր սահմանափակումները։