03/04/2024 15:31
ՀՀ-ում կա մեկ անձի իշխանություն և եթե նա հայտարարի, որ Արմեն Աշոտյանը Հովհաննես Մարգարեն է, իրենք կասեն՝ հրեշտակ է և սուրբ․ Շարմազանով
ՀՀ-ում կա մեկ անձի իշխանություն և եթե այդ մեկը անձը հայտարարի, որ Արմեն Աշոտյանը Հովհաննես Մարգարեն է, իրենք կասեն՝ Արմեն Աշոտյանը հրեշտակ է և սուրբ, եթե ասի Աշոտյանն է մեղավոր բոլոր մեղքերի մեջ, կասեն՝ Աշոտյանն է մեղավոր․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Իհարկե, հանրությունը ուշքի է գալիս և ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Մամիկոն Ասլանյանը, չեմ բացառում, որ էլի կան»,-ասաց նա։
Շարմազանովը նշեց, որ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնության մոտ կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վտանգավոր է յուրաքանչյուր հայի կենսական առողջության համար։ Ըստ նրա, պետք է հայության համախմբումն այդ գաղափարների շուրջ։
«Եթե կստացվի լավ, եթե չի ստացվի, ուրեմն՝ շատ վատ»,-ասաց նա։