03/04/2024 09:42
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիտի, «թե երբ է ՔՊ-ն մեռել»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե երբ և որտեղ է ՔՊ քաղաքական թիմը «մեռել և հարություն առել»` խնդրելով մեկնաբանել Արտաշատում Նիկոլ Փաշինյանի խոսքերը: «Օրինակ՝ մի անգամը ես գիտեմ, թե երբ է ՔՊ-ն մեռել․ դա պատերազմից հետո էր` 44-օրյա»,- ասաց նա:
Աղազարյանը ՔՊ-ի մահը «պայմանական» է որակում՝ նշելով, որ ինքն այլ բնութագրում կտար. «Ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ մեզ, ասաց՝ բարձրացեք, ճիշտ ուղղությամբ եք գնում: Էդ կարելի է համարել, որ մենք մահացել ենք և հարություն ենք առել»:
Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը ներել է ձեզ, և ինչ կատարվել է, ճիշտ ուղղությո՞ւն է համարում։
Պատգամավորը պատասխանեց. «...Չէ, ո՛չ զոհերն են ճիշտ ուղի, ո՛չ պատերազմը, ճիշտ ուղի է մեր հետևողական դիրքորոշումը, և դրա համար էլ մեզ թիկունքից բարձրացրեց ու ասեց, որ ձեզ վստահում եմ»»։