05/04/2024 14:52
Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական պայմաններում, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»:
Հիշեցնենք, որ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են: