05/04/2024 16:58
«Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում բացարձակ ռեկորդ գրանցեցին»․ Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանի գործով դատավարության մասին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատական նիստի վերջին զարգացումներին․ դատավորը ընդհատել է Մալյանի խոսքն ու որոշում կայացրել նիստը դռնփակ անցկացնել։ ԶԼՄ-ները դուրս են հրավիրվել։
« «Մեր ոչ կոմպետենտ, անգրագետ գլխավոր դատախազը․․․» – հենց այս խոսեքերի համար Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը Նարեկ Մալյանի դատական նիստը փոխեց դռնփակ ռեժիմի։ Եվ այս փոփոխությունն արվեց վերջին խոսքի ընթացքում։
Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում ծանրության այս աստիճանին դեռ չէին հասել։ Սա բացարձակ ռեկորդ է»,- տեղի ունեցածի առնչությամբ գրել է Արսեն Բաբայանը։