05/04/2024 18:57
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասական դրսևորում է»․ Փաստաբաններն այսօր բողոքարկել են դատարանի որոշումը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանի փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել․
Այսօր բողոքարկել ենք մեր վստահորդներին՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշումները։
Բողոքների հիմքում դրված է այն փաստարկը, որ տղաներին վերագրվող խոսքը քրեորեն պատժելի չի եղել, լիովին տեղավորվել է խոսքի ազատության տիրույթում, և նրանց կալանավորումը եղել է քաղաքական հետապնդման դասական դրսևորում։
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան
Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան»։