05/04/2024 14:30
«Հանդիպումը նվիրված է ՀՀ զարգացման հեռանկարներին». Բրյուսելից Եվրահանձնաժողովի նախագահը մանրամասնեց, թե ինչ աջակցություն կտրամադրեն Հայաստանին
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը։
Բանակցություններից առաջ համատեղ հայտարարության ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենն ասաց, որ հանդիպումը նվիրված է Հայաստանի զարգացման հեռանկարներին։
«Առաջիկա 4 տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրվի, մենք կաջակցենք ձեր բիզնեսին, տաղանդներին, որպեսզի նրանք զարգանան և նոր շուկաներ գրավեն։
Ներդրումներ կունենանք կարևոր ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես, օրինակ՝ Սևծովյան մալուխում, որը կարող է մաքուր վերականգնող էներգիա բերել Եվրոպային։ Ներդրում կանենք Հայաստանի վերականգնող էներգիայի ոլորտում, որպեսզի ավելի լավ կապակցվածություն լինի Վրաստանի հետ»,-ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշեց, թե «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրեն, կլինի նաև աջակցություն ավիահողարդակցության և միջուկային էներգիայի ոլորտներում։
«Աջակցության այս փաթեթը հիմնված է ԵՄ փաթեթի վրա, որի շրջանակներում հավաքվել է կես միլիարդ եվրո։ Սա շատ լավ նորություն է, բայց մենք նաև նոր փաթեթ կունենանք։ Այդ պատճառով ստեղծել ենք կոորդինացիայի նոր հարթակ, որտեղ կարող ենք արագացնել այդ ծրագրերի իրականացումը և առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը»։