05/04/2024 19:28
Թուրքիան կասեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին իր մասնակցությունը
Թուրքիան ապրիլի 8-ից կասեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է համապատասխան հրամանագիրը ստորագրել։
2023 թվականին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ պայմանագրի մասնակից անդամ պետությունները մտադրություն ունեն դադարեցնել Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի գործողությունը։
Վերը նշված պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին՝ ՆԱՏՕ-ի անդամ 16 և Վարշավայի պայմանագրի անդամ 6 երկրների կողմից։ Պայմանագրով սահմանվել էին առավելագույն շեմեր՝ 5 տեսակի զենքի ու ռազմատեխնիկայի սահմանափակումների համար՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, մարտական ավիացիա և ուղղաթիռներ։