05/04/2024 16:47
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արևմտամոլները։
Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ… Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատու՞մ ՝ ասելով, թե նա «երկրորդում է Բաքվին»։
Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։
Զեզնից, Նիկոլից ու ձեր արևմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։
Նիկոլն է երկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։
Արևմուտքն է երկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։
Արևմուսքն է Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին, երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու Ալիևի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։
Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու ծրագրում է փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։
Շարքը երկար է…
Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ արևմտամոլները։
Ինչու՞…որիվհետև թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք»։