05/04/2024 15:06
Եվրամիությունը և Հայաստանը հիմնվում են նույն արժեքների վրա. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ողջունում եմ Հայաստանի՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցելուն չօգնելու դիրքորոշումը։ Դա ցույց է տալիս, որ Եվրամիությունը և Հայաստանը հիմնվում են նույն արժեքների վրա, Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բանակցություններից առաջ համատեղ հայտարարության ընթացքում ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Եկեք առաջ գնանք նոր ամբիցիաներով այս փոխգործակցության ոլորտում։ Մենք չենք մոռանում մեր որոշումը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնելու, դա մեզ համար առաջնահերթություն է։ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ 30 մլն եվրո ենք տրամադրել և պատրաստ ենք ավելին տրամադրել, որպեսզի օգնենք տեղահանված փախստականներին»,-ասաց Եվրահանձնաժողովի նախագահը։