05/04/2024 21:23
Ռուսաստանը վերահաստատում է՝ հանձնառու է խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել այսօր Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ՝ այն համարելով Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ Արևմուտքի կողմից։
Հայտարարությունում ռուսական կողմը ընդգծում է նաև իր պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները։
«Հաստատում ենք մեր հանձնառությունը՝ համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ հիմնարար երկկողմ փաստաթղթերում և ինտեգրացիոն միավորումներում առկա համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա։
Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրացմանը, տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,- նշված է հայտարարությունում։