05/04/2024 19:39
Բելառուսի խորհրդարանը կքննարկի Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին երկրի մասնակցությունը կասեցնելու հարցը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնություն է տվել, որ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի ստորին պալատ) ներկայացվի Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին Բելառուսի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքի նախագիծը։ Այդ մասին հայտնել է Լուկաշենկոյի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Օրենքի նախագծով առաջարկվում է կասեցնել պայմանագրի գործողությունը, ինչը, սակայն, չի նշանակում, որ Բելառուսը դուրս է գալիս պայմանագրից։ Չեն դադարեցվելու նաև զինված ուժերում ներքին ընթացակարգերը՝ կապված պայմանագրի իրականացման հետ։