05/04/2024 14:37
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը. Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար»,- ասաց նա։
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։