05/04/2024 11:02
Գրավադրված ոսկին ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է դիմեն Ֆինանսների նախարարություն
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով է ներվելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձվելու գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6 հազար անձանց մոտ կան ոսկյա իրերի դիմաց վերցրած վարկեր, դրանց մի մասը ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ բանկերը արդեն տրամադրել էին վարկառուներին և կար մի որոշ մաս, որոնք տեղափոխվել էին Հայաստան։ Խոսքը մոտ 1800 վարկի մասին է։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը պետք է դիմում ներկայացնի, և դիմումի հիման վրա համաձայնագիր կկնքվի ամեն առանձին ֆիզիկական անձի հետ՝ գրավը վերադարձնելու և ներելու հետ կապված։ Այնուհետև կտեղեկացնենք, թե որտեղից և ինչպես կարող են այդ իրերը ստանալ»,- ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ խոսքը գրավի դիմաց այն վարկերի մասին է, որոնք չեն գերազանցում 2,5 միլիոն դրամը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։