05/04/2024 19:53
Կոբախիձեն Վրաստանի հետախուզության ծառայության նոր ղեկավար է նշանակել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաման է ստորագրել, որով հետախուզության ծառայության նոր ղեկավար է նշանակվել խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայային։ Փաստաթուղթը հրապարակված է Վրաստանի կառավարության կայքէջում։
«Իրակլի Բերայային նշանակել Վրաստանի հետախուզության ծառայության ղեկավար»,- նշված է հրամանագրում։
Հետախուզության նախկին ղեկավար Շալվա Լոմիձեին Կոբախիձեն նախօրեին է ազատել զբաղեցրած պաշտոնից։ Լոմիձեին հետախուզության ղեկավար էր նշանակել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 2021 թվականին։