05/04/2024 14:27
Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է ունեցել. Նիկոլ Փաշինյան
Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է ունեցել, Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարական ինստիտուտներն ամրացնելու հարցում, մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարեփոխելու դատական համակարգերը, որ ունենանք ավելի ապահով երկիր։