06/04/2024 23:50
«Պարոն Ռուբինյանը և պարոն Քըլըչը կապի մեջ են, կկազմակերպվի նրանց հանդիպումը և կկարողանանք մի փոքր էլ առաջ գնալ»․ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև հաարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Վերջին հանդիպումը եղել է Անթալիայում, բայց դրանից հետո կոնտակտները շարունակվում են»,- ասաց նա։
«Անթալիայում մենք ավելի լայն փոխըմբռնման եկանք մի շարք հարցերի շուրջ․ երկուստեք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ բացել ցամաքային սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև, երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն»,- հավելեց Միրզոյանը։
Նա հույս հայտնեց, որ իր ասածները կիրականանան։
«Հուսամ՝ առաջիկայում կտեսնենք դրա իրականացումը»,- նշեց Միրզոյանը։
Մի քանի այլ հարցեր էլ կան, Արարատ Միրզոյանի խոսքով, որոնք կողմերը քննարկում են։
«Պարոն Ռուբինյանը և պարոն Քըլըչը կապի մեջ են, կկազմակերպվի նրանց հանդիպումը և կկարողանանք մի փոքր էլ առաջ գնալ»,- կրկին հույս հայտնեց նա։