06/04/2024 16:52
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայտարարել է՝ շփման գծի գրեթե ողջ երկայնքով ծանր իրավիճակ է իրենց համար
Շփման գծի գրեթե ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է ծանր մնալ Ուկրաինայի զինված ուժերի համար, հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նա այդ կապակցությամբ գրառում է արել Տելեգրամում՝ նշելով նաև, որ ռուսական կողմի ՀՕՊ համակարգերի, հրետանու և հրթիռների քանակը գերազանցում է իրենց ունեցածին։
Սիրսկին նշել է նաև, որ «հատկապես ծանր իրավիճակ է» Արտեմովսկի ուղղությամբ՝ Չասովոյ Յարից և Կլեշչևկայից արևելք ընկած հատվածներում, Ավդեևկայի ուղղությամբ՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկու հատվածներում, ինչպես նաև Նովոպավլովսկի ուղղությամբ՝ Նովոմիխայլովկայի հատվածում։ Բացի այդ, իրավիճակը շարունակում է լարված մնալ Լիմանսկի, Օրեխովսկի և Խերսոնի ուղղություններում՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկու շրջաններում»,- գրել է Սիրսկին։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25-երի անձնակազմերը խափանել են Ուկրաինայի Զինված ուժերի ռոտացիան Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Զեկուցվել էր Ուկրաինայի զինված ուժերի երկու բրիգադների վնասազերծման մասին։