06/04/2024 16:18
Որքան էլ Արևմուտքն, իր շահերից ելնելով, աչք փակի՝ այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորլներ․ Սուրենյանց
«Հայաստանում չպետք է լինի գեթ մեկ քաղկալանավոր»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հավաքին հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այսօր Հայաստանի բանտերում կան քաղկալանավորներ, ինչքան էլ Արևմուտքն, իր շահերից ելնելով, աչք փակի այդ երևույթի վրա»,-ասաց նա և թվարկեց քաղբանտարկյալների անունները՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Մամիկոն Ասլանյան ․․․
«Ցանկացած մեկը, ով իր քաղաքական հայացքների կամ հասարակության վստահության քվեն ունենալու պատճառով բանտում է՝ քաղկալանավոր է»,-ասաց Սուրենյանցը։