06/04/2024 21:30
Վարդենիսում մտահոգություն կա՝ վաղը, մյուս օրը Ալիևը կպահանջի ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ երեկ երեկոյան ու գիշերը տեղի ունեցած կրակոցներից հետո համեմատաբար հանգիստ է, խուճապ չկա։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին սահմանների երկայնքով թշնամու ակտիվությունն ու ռազմական բնույթի սադրանքերը, նա պատասխանել է․
- Պատճառը մեր քաղաքական իշխանության ոչ կոմպետենտությունն է։ Երբ ձախողում ենք քաղաքական դաշտում, բնականաբար, մեր ձախողումներն արտացոլվում են արդեն ռազմական դաշտում։ Երբ չկա դիվանագիտություն, այդ դեպքում խոսում է ռազմագիտությունը, սա դրա վառ օրինակն է։ Մենք դիվանագիտական դաշտում բոլոր ասպարեզներում ձախողել ենք։
- Իսկ թշնամու ախորժակը զսպելու ելքը ո՞րն է։
- Ուժեղ Հայաստանը։ Այն Հայաստանը, որը պահանջատեր է, որը չի հրաժարվում Արցախից, այն Հայաստանը, որն իր սուվերենության համար կեղծ խաղաղության օրակարգ չի մտցնում, և, եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Այսօր մենք չենք տեսնում նման համարժեք քայլեր։
-Իշխանությունն ակտիվ խոսում է, քարոզում է, ժողովրդին համոզում է Տավուշից գյուղեր հանձնելու մասին, մտավախություն չկա՞, որ հաջորդ փուլում կխոսեն Վարդենիսից, հետո՝ Սյունիքից, Գեղարքունիքից գյուղեր հանձնելու մասին։
- Որքան հասկանում ենք, բանակցային սեղանին ոչ միայն 4+4-ն է, այսինքն՝ առաջին փուլում 4 գյուղ, հետո՝ ևս 4-ը, որից հետո Ադրբեջանի պահանջը լինելու է, ինչպես իրենք են ասում, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, և երբ Հայաստանում հայտնվեն 100 հազարավոր ադրբեջանցիներ, դրանց մի մասը, բնականաբար, հայտնվելու է Վարդենիսի տարածաշրջանում, էս դեպքում արդեն Հայաստանի ադրբեջանացում է տեղի ունենալու, Հայաստանի թրքացում է տեղի ունենալու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում