06/04/2024 19:52
«Պետք է տեղ թողնել՝ մանևրելու համար»․ Ֆինլանդիայում հայտարարել են, որ կհամագործակցեն ոչ համախոհ երկրների հետ
Ֆինլանդիան պատրաստ է համագործակցել տարբեր երկրների հետ, այդ թվում՝ նրանց հետ, ում արժեքները չի կիսում, Yle հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա։ Բայց միայն համախոհ երկրների հետ չէ, որ մենք կարող ենք լուծել, օրինակ, կլիմայի փոփոխության խնդիրը, այլ նաև ստիպված ենք համագործակցել այն երկրների հետ, որոնց հետ մեր արժեքները չեն համընկնում, այդ պատճառով էլ արտաքին քաղաքականության մեջ պետք է բավականաչափ տեղ թողնել՝ մանևրելու համար»,- ասել է նա։