06/04/2024 10:08
«Հրապարակ». Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները, իսկ Բեգոյանը խորհուրդ է տալիս «զոնտիկներով յոլա գնալ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները և փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեև արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում:
Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երևանցիներին թողնել առանց ստվերի և թթվածնի: Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երևանցիներին՝ արևից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»»։