06/04/2024 17:55
«Ամենօրյա ծառայություն է»․ ՆԳՆ-ից արձագանքել են ոստիկանության մոբիլիզացիա հայտարարելու մասին լուրերին
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է տարածվող այն տեղեկությունը, որ ոստիկանության համատարած մոբիլիզացիա է հայտարարված։
«Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի պահպանություն: Ամենօրյա ոստիկանական ծառայություն է: Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրատվությանը»,- ասաց Սարգսյանը։