07/04/2024 12:50
«Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինանսավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին»․ Չավուշօղլու
Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի հողերի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով «Հայաստանին արևմտյան ֆինանսավորումը»։
«Եթե նրանց նպատակը Հայաստանի հզորացումն ու հակամարտության մղելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինանսավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին։ Ադրբեջանը պատերազմ չի ուզում»,- ասել է նա։