08/04/2024 14:28
Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին. Բուրիչ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը։
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների իր գործընթացում», - գրել է նա, ապա շնորհակալություն հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար։