08/04/2024 11:01
Երբ նախկինում որևէ ընդդիմադիրի «պրիչոսկան ծռվում» էր կամ գրիպ էր ընկնում, ԵԽ ԽՎ-ն հազարավոր հայտարարություններ էր տարածում՝ ի պաշտպանություն նրանց և քաղբանտարկյալների. Զոհրաբյան (Տեսանյութ)
Հայաստանում է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը։ Այս պահին ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ԵԽ գլխավոր քարտուղարին ցույց տալու համար, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, խոսքի ազատությունը սահմանափակված է և ՀՀ-ն ամենևին էլ այն ժողովրդավարական երկիրը չէ, որի մասին հայտարարում են իշխանությունները։
«Ես ինձ հետ բերել եմ թուրքական լամպ։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, քանի որ այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նախկինում, երբ որևէ ընդդիմադիրի «պրիչոսկան ծռվում» էր կամ գրիպ էր ընկնում, ԵԽ ԽՎ-ն հազարավոր հայտարարություններ էր տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։