08/04/2024 20:42
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մարդկանց կյանքով ենք զբաղվում, որ ազատենք ձեզ մեղքից էլ ստրկությունից էլ, գերությունից էլ, ստից էլ, կեղծիքից էլ, որ մարդու պես ապրեք ուղղակի․ Բագրատ Սրբազան
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մարդկանց կյանքով ենք զբաղվում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան մեղադրանքների, թե «հոգևորականներն զբաղվում են քաղաքականությամբ»։
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մարդկանց կյանքով ենք զբաղվում։ Քաղաքականությունը մեզ համար գործ չէ, աշխատանք չէ, փող վաստակելու միջոց չէ, սրա-նրա առջև տարբեր գույներով ծնկելու, ոտքերի դիմացը պառկելու՝ էնքան որ իրենց իշխանությունից չհանեն, չկորցնեն էդ «փառքը»՝ 20 մեքենայով ճամփորդելու, պահակներով, թիկնապահներով՝ կուստյումները հագցնելու, ճոխ-ճոխ ուտելու և խմելու։ Դա՛ չէ մեզ համար։ Մեզ համար մարդկանց կյանքն է, մեր ճակատագիրն է, մեր ինքնությունն է, մեր կեսնագրությունը։
Ո՞վ կարող է դա ինձնից խլել, ո՞վ։ Ո՞վ են նրանք կամ նա, որ կարող են ինձնից խլել։
Հիմա էլ ուղիղ ասում եմ՝ էդ բոլորին, որ մեզ ասում են՝ քաղաքականությամբ ենք զբավում։ Ճի՛շտ ենք անում։ Ձե՛ր համար ենք զբաղվում, եթե զբաղվում ենք, որ ձեզ ազատենք մեղքից էլ ստրկությունից էլ, գերությունից էլ, ստից էլ, կեղծիքից էլ, որ մարդու պես ապրեք ուղղակի։ Հավատարմության մեջ ապրեք։ Ձեզ համար հայրենիքը չլինի ձեր գերեզմանի քարի մի կտորը, այլ լինի ձեր ինքնության վերելքի, սխրանքի ճանապարհը։
Սե՛րը լինի ամբողջական և ձեր անմահության ճանապարհորդությունը լինի։ Դրա համար էլ հանձն ենք առել առանց փողի «զբաղվելու քաղաքականությամբ»»,- ասել է Բագրատ Սրբազանը։