08/04/2024 11:58
Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Բաքվում պահվող գերիներն իրենց համար մեռած են. Մկրտչյան (Տեսանյութ)
Կապ չունի, թե ՀՀ քաղաքացին գլոբուսի որ ծայրում է և ինչ կարգավիճակում, նրա անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ այդ պահի իշխանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդառության մեջ են, հարյուրավոր քաղաքացիներ խոշտանգումներով սպանվել են և ՀՀ իշխանությունը զրո ջանք է գործադրում նրանց ՀՀ վերադարձնելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Ավելին՝ այդ նույն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Բաքվում պահվող գերիներն իրենց համար մեռած են կամ նրանք հանցագործներ են և ինչ տարբերություն՝ նրանք Բաքվո՞ւմ կնստեն, թե՞ ՀՀ-ում»,-նշեց նա։