08/04/2024 17:47
«Հորդորում եմ զուսպ լինել»․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ռուսաստանին
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը բրյուսելյան հանդիպումից հետո Բաքվի և Մոսկվայի հայտարարություններից հետո տպավորություն է ստացել, թե Ադրբեջանի և Ռուսաստանի որոշ շրջանակներ սինխորն են աշխատում։ Այդ մասին նա ասել է Factor.am-ի հետ զրույցում։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման նպատակը «մեր երկրի շահն է, և որևէ երրորդ երկիր չի կարող որոշել՝ որն է ՀՀ-ի պետական շահին համարժեք գործողությունը, որը՝ ոչ»։
«Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանին փորձում են գործիք սարքել, այս տեսակ անընդունելի հայտարարություններ են հնչում ռուսական կողմից, ինչ-որ արյուն, ինչ-որ նման մտքեր են հնչում․ նախ հորդորում եմ զուսպ լինել, հավասարակշված լինել և ավելորդ հայտարարություններ չանել, որոնք վնասում են հայ-ռուսական հարբերություններին։ Ռուսաստանում գործող մի շարք քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններով վնասում են հայ- ռուսական հարաբերությունները»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։