08/04/2024 12:07
Ազատ արձակել քաղբանտարկյալներին, հրատապ քայլեր ձեռնարկել Արցախի գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ԵԽ Գլխավոր քարտուղար Բուրիչին փոխանցված կոչ-նամակը (Տեսանյութ)
Լրագրող Դավիթ Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է միջնորդավորված կերպով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին փոխանցել ՀՀ-ում քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ինչպես նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերությունից ազատելու պահանջով նամակը։
Նամակում գրել են, որ ՀՀ-ում հասարակական, քաղաքական գործիչները, ովքեր հայտնի են Փաշինյանի ռեժիմի քննդատներ, ապօրինի բանտարկվում են։
«Կոչ ենք անում ՀՀ-ի առաջ պարտադիր պայման դնել, հրատապ և առանց շահարկումների՝ ԵԽ ստանձնած պարտավությունների շրջանակում ազատ արձակել քաղբանտարկյալներին»,-նշված է նամակում։
Նաև կոչ է արվում հրատապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերներին և ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ։