08/04/2024 11:45
Վստահ եմ՝ ԱԳՆ-ում գտնվող մարդիկ Բուրիչի մոտ չեն բարձրաձայնելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը. գոնե այստեղից տեղեկանան. Իրավապաշտպան (Տեսանյութ)
Մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական դրդապատճառներով, մարդուն չի կարելի գետնին տապալել և ոտքը դնել գլխին՝ քաղաքական պատճառներով, այսօր ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նշեց, որ հավաքվել են, որպեսզի ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ով այս պահին գտնվում է Երևանում, հիշեցնեն, որ իրենք հիշում են այն ժամանակները, երբ ցանկացած առիթով հայտարարություններ էին տարածում, իսկ հիմա լուռ են.«Մենք ուզում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն։ Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալ կա․ իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ցանկացած ուսանող կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են։ Սա պարզ է։ Մյուս պատճառը, որ մենք այստեղ ենք, այն է, որ հաստատ ԱԳՆ-ում գտնվող մարդիկ Բուրիչի մոտ չեն բարձրաձայնելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը։ Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»։