08/04/2024 22:43
Ովքե՞ր են հայկական հեռախոսահամարներից SMS-ներ ուղարկում քաղաքացիներին՝ բարձր եկամուտով առցանց աշխատանքի մասին
ՆԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»: