08/04/2024 19:44
Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սպառնացել է Կրթության բաժնի պետին
Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, News.am-ին հայտնել են քննչական կոմիտեից:
Փարաքարի համայնքապետը հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ իրականացվում է նախաքննություն, ցուցմունք տված անձը համարվել է տուժող: