08/04/2024 11:53
Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։
«Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա ասաց, թե եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։
Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։
«Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։
Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ պատասխանեց, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։