09/04/2024 19:51
Մեջքի կամ գոտկային հատվածի ցավեր՝ հղիության ընթացքում․ Ինչու՞ են առաջանում
Հղիության ընթացքում մարմնի կապանները դառնում են ավելի փափուկ և առաձգական, որը մոտակա ծննդաբերությանը նախապատրաստվելու նշաններից մեկն է:
Սակայն, նման վիճակը կարող է բերել գոտկային և կոնքային հոդերի վրա ծանրաբեռնվածության մեծացման, որն էլ կառաջացնի մեջքի կամ գոտկային ցավեր: Արգանդի հավելյալ զանգվածը և մեջքի ստորին շրջանի կորության մեծացումը (կրծքային կիֆոզ-գոտկային լորդոզ-սրբանային կիֆոզ) նույնպես կարող են նպաստել մեջքի ցավի առաջացմանը:
Կան մի շարք գործոններ, որոնք կարող են օգնել, որ հնարավորինս խուսափեք թիկունքի կամ գոտկային շրջանի ցավերից կամ, եթե դրանք առաջացել են, մեղմացնեք գանգատները:
Ստորև նշված մեթոդները կարող են օգնել՝ պաշտպանել գոտկային հատվածը.
Խուսափել ծանր իրեր բարձրացնելուց,
ինչ-որ մի բան հատակից բարձրացնելիս ծալել ոտքերը ծնկների հատվածում և մեջքը պահել ուղիղ,
մի կողմ թեքվելիս շարժել ոտքը, ոչ թե պտտել իրանը,
հագնել հարթ ներբանով կոշիկ, որը թույլ է տալիս հավասարաչափ բաշխել մարմնի քաշը,
սեղանի շուրջ աշխատելիս, բարձրացնել աշխատանքային մակերեսն այնպես, որ կանխվւ իրանի առաջ թեքումը կամ կռացած աշխատելը,
գնումները տեղափոխելիս փորձել քաշը հավասարակշռել (հավասարաչափ բաշխել)
նստել ուղիղ մեջքով և օգտվել ամուր թիկնակով աթոռից,
խուսափել երկար ժամանակ նույն դիրքում (օրինակ՝ կանգնած կամ նստած) անշարժ կամ գամված մնալուց:
համոզվել, որ քնին և հանգստին հատկացնում եք բավարար ժամանակ, հատկապես՝ հղիության ուշ փուլերում:
Անկողնու պինդ ներքնակը նույնպես կարող է օգնել մեջքի շրջանի ցավերի կանխարգելմանը կամ մեղմացմանը: Եթե ներքնակը շատ փափուկ է, կարող եք օգտագործել լայն և պինդ լամինատե տախտակ:
Որոշ միջոցներ նույնպես կարող են օգնել թուլացնելու ցավերը, օրինակ՝
աքվարոբիկա (ջրի մեջ նուրբ վարժանքներ),
ասեղնաբուժություն,
մերսում,
ջեռակ,
կանոնավոր վարժություներ, ներառյալ՝ քայլք կամ արագ զբոսանք։
Եթե մեջքի (գոտկատեղի) ցավերը շարունակվում են, փոփոխվում կամ ուժգնանում, կապ հաստատեք բժշկի հետ: Հղիության ցանկացած փուլում, եթե գոտկատեղի ցավերն ուղկեցվում են հեշտոցից արյան արտահոսքի հետ, առանց ուշացնելու դիմեք բժշկական օգնության:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն