09/04/2024 12:07
Առանց ԶՈւ ներգրավման՝ սահմանազատման գործընթացն անհնար կլինի. Քոչարյան
Սահմանազատման հետ կապված հարցերը քննարկվում են Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, իսկ ԳՇ-ի կարծիքը պետք է լինի առաջնային՝ նման աշխատանքների կազմակերպման համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, առանց Զինված ուժերի կարծիքի՝ նման աշխատանքների կազմակերպումը կլինի անհնար։
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց.«Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։