09/04/2024 17:09
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում է
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»: