09/04/2024 16:44
Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղիք տալ. Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլյացիոն պայմաններ, որոնց այս իշխանությունը մտադիր է տեղիք տալ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որը շարունակելու է զիջումները, մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, իրականում, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան»,- նշեց Սաղաթելյանը:
Նա ասաց, թե Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ, պատրաստ չէ լիաժեք սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին ու դա հիմնավորում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջներով: