09/04/2024 14:44
ԱԺ-ում Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է փակ նիստը. պատգամավորների հեռախոսները հավաքեցին (Տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:
ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:
Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:
Հրատապ նիստի առաջարկով, հիշեցնենք, հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։