09/04/2024 13:32
«Անընդունելի են տարածաշրջանում խաղաղության հնարավորության դեմ ուղղված միակողմանի քայլերը». Բայրամով
Ղրղզստանում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության համար վտանգ ներկայացնող մարտահրավերների մասին։
Նա ընդգծել է, որ «խաղաղության հնարավորության դեմ ուղղված միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն անընդունելի են»։