09/04/2024 16:25
Սունդուկյանը որևիցե կառույցից չի ստացել դուռը բացելու գրություն. «Գոյ»-ի աշխատակիցները թատրոն չկարողացան մտնել
«Գոյ» թատրոնի աշխատակիցները թատրոն մտնելու հնարավորություն չստացան։
Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Ներսիսյանը խնդրեց, որ իրազեկման դիմումն ուղարկեն փոստով, ըստ որի, դատական հայցը վարույթ է ընդունվել և ըստ այդմ՝ օրենքի ուժով պետք է թույլ տալ «Գոյ» թատրոնի աշխատակիցներին շարունակել աշխատել մինչև դատական որոշում։
«Քանի որ մենք այս հարցում երրորդ կողմ ենք և պատասխանողը ԿԳՄՍՆ-ն է, այս գրությունը գցեք իրենց արկղը, կփոխանցեն մեզ»,-ասաց նա։
Ներսիսյանն ասաց, որ «Գոյ»-ի աշխատակիցները կարող են իրենց ստեղծագործական աշխատանքը շարունակել՝ մուտք գործելով թատրոն հանդիսատեսի համար նախատեսված մուտքով։
«Որևիցե մեկը նրանց ստեղծագործելու հնարավորությունից չի զրկել, դատարանի վարույթ ընդունելը վերաբերում է պետռեգիստրի գործընթացների դադարեցմանը, բայց կադաստրով ամեն ինչ հատկացված է Սունդուկյանին և Սունդուկյանը որևիցե կառույցից չի ստացել գրություն՝ բացել դուռը, և «Գոյ»-ի աշխատակիցներն անխոչընդոտ մտնեն։ Կարող են աշխատել՝ այս մուտքից մտնելով, դա հանդիսատեսի մուտք է»,-ասաց նա։
«Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ իր՝ դիմում տալու իրավունքը խախտվեց։