09/04/2024 16:02
«Գոյ» թատրոնի անձնակազմի ակցիաները ժամանակավոր դադարեցվել են. ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններ են սկսվել
«Գոյ» թատրոնի անձնակազմի կողմից ակցիաները ժամանակավոր դադարեցվել են. լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը։
«Հավատալով, որ կարող ենք այս հարցի լուծումը նաև արտադատական կարգով ստանալ և ունենք ազդակներ՝ սկսվել են բանակցություններ նախարարության կողմից՝ միտված «Գոյ» թատրոնի հետագա կարգավիճակը լուծելու։ Այսպես ասած՝ դատական գործընթացին զուգահեռ սկսվել են գործողություններ, և բանակցություններին չվնասելու հիմքով փորձել ենք որոշ ակցիաներ դադարեցնել»,-ասաց նա։
Փաստաբանը հավելեց, որ զուգահեռ վիճարկում են թատրոնը լուծարելու անօրինական գործողությունները՝ դատարանում։
Նա ասաց, որ ուզում են նաև իրազեկել, որ Սունդուկյան թատրոնի տնօրենը մուտքը բացի և մարդիկ գնան իրենց բնականոն աշխատանքին, քանի որ օրենքի ուժով պետք է բացվի, հայցը վարույթ է ընդունվել։