09/04/2024 20:55
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնը ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի հետ է հանդիպել
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության ընթացքը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների միջև համագործակցությունը, հայտնել է Daily Telegraph-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրին։
Սա բրիտանական ատգործնախարարի և Միացյալ Նահանգների նախկին նախագահի առաջին հանդիպումն է եղել՝ Թրամփի՝ Հանրապետական կուսակցության փրայմերիզում հաղթելուց հետո։
Պարբերականի աղբյուրը հայտնել է նաև, որ հանդիպումը արդյունավետ է գնահատվում։
Քեմերոնն այցելելու է նաև Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և կոնգրեսմենների հետ։