09/04/2024 11:53
Պաշտոնյաներ, կարո՞ղ է մի խորհուրդ տաք․ ոստիկաններն արգելում են Գյումրու շուկայում ոչ սպանդանոցային մորթի միս վաճառել, իսկ ամբողջ Շիրակում սպանդանոց չկա. Բարսեղյան
Հենց հիմա ոստիկաններն արգելում են Գյումրու շուկայում ոչ սպանդանոցային մորթի միս վաճառել։ Իսկ ամբողջ Շիրակի մարզում սպանդանոց չկա. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
«Ոստիկանները, բնականաբար, չեն ասում, թե որտեղ պիտի մորթել տան խոզն ու անասունը, որ վաճառեն միսը՝ Շիրակի մարզում: Իրենց գործը արգելելն է: Պետական պաշտոնյաներ, կարո՞ղ է մի խորհուրդ տաք: Ուրիշ մարզերի սպանդանոցներ տանել կենդանին, մորթել, բերելը մսի ինքնարժեքը ավելացնում է 60-200 տոկոսով՝ կախված կենդանու քանակից, բնակավայրի հեռավորությունից և այլն:
Այսինքն, եթե պետությունը ստանդարտն ընդունելով հասանելի սպանդանոցներ չի ապահովում, մսամթերումը մանրից դառնալու է ստվերային՝ տակից»,-գրել է նա: