09/04/2024 11:45
Ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ հայ-ադրբեջանական երկխոսության համար. Միլլեր
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում են երկխոսության միջոցով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ այս հակամարտության կարգավորման հետագա ուղին, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ է: Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը»,– ասել է նա։
Մեթյու Միլլերն անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական հարաբերություններին, այս համատեքստում խոսելով Վաշինգտոնում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։
«Ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ հայ–ադրբեջանական երկխոսության համար։ Սակայն, կարծում եմ, դեռ վաղ է ասել, թե մոտ ապագայում որևէ հանդիպում տեղի կունենա»,- հավելել է նա։