09/04/2024 12:24
ՀՀ-ից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել-չկրակելուց. չկրակելու որևէ հրաման չկա. Քոչարյան (Տեսանյութ)
Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը պատասխանեց.«Կրակոցներ պետք է չլինեն, բայց կրակոցներն արդեն 30 տարի է, ինչ մեզ ուղեկցում են։ Մի վախեցեք։ Կրակոցները պետք է, վերջիվերջո, կանգնեն։ Այս թշնամանքը երկար տարիների արդյունք է, դա հաղթահարելը հեշտ չի լինելու։ Խաղաղության հասնելն ավելի բարդ է, քան պատերազմելը։ Իսկ շատ դեպքերում պատերազմ անում են՝ խաղաղության հասնելու համար։ Խաղաղության հասնելու համար մենք ամեն օր պետք է մեր ԶՈՒ կարողոություններն ավելացնենք»։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ միգուցե կրակոցին կրակոցով պատասխանենք, Ադրբեջանը դադարի կրակել՝ Քոչարյանը նշեց.«Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Ի դեպ, Հայաստանից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել- չկրակելուց։ Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է։ Չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխան տրվի, նա այդ պատասխանը կտա»։