09/04/2024 12:48
Ասրյանը մեր ԳՇ պետն է, որը զբաղված է մեր բանակաշինության կոնկրետ խնդրի լուծմամբ. Պատգամավոր
Ասրյանը մեր ԳՇ պետն է, որը զբաղված է մեր բանակաշինության կոնկրետ խնդրի լուծմամբ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկություններին, թե հրաման կա, որ ռուսամետները պետք է հեռացվեն աշխատանքից, որոնց թվում է նաև Էդուարդ Ասրյանը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Բոլոր այն ծրագրերը, որոնք ունեն օրենսդրական կարգավորման խնդիրներ, առնչվում են նաև գործնական խնդիրներին և դրանք լուծման փուլում են։ Կան լրատվամիջոցներ, որոնք գրում են՝ կրակոցներ են․ ինչո՞ւ տանկերը չենք հանում ու գնում դրանց հետևից։ Մենք կհանենք այն ժամանակ, երբ դրանց կարիքը կլինի։
Երբ ասում են՝ ռուսամետ զինվորական, ոչ ռուսամետ․․․ Այսօր մեր ԶՈՒ-ում առաջընթաց ապահոված սպայակազմից շատերն իրենց զինվորական կրթական ծրագիրը սկսել են Մոնթե Մելքոնյանից, և ունենք նաև սովետական դպրոցի ներկայացուցիչներ, ինչպիսին այսօր փորձում են ներկայացնել մեր ԳՇ պետին»,-նշեց նա։