10/04/2024 19:04
Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտին դահլիճում գտնվող լրագրողները հարց ուղղեցին նրան՝ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ՀՀ տարածքի մասին նոր թիվ է հնչեցրել՝ «29 743 քառակուսի կիլոմետր», տպավորություն է, թե «օրվա կուրսով է շարժվում»։
«Փաշինյանը իրական Հայաստանը վեր է ածում պատմականի և հանձնում է թշնամուն։ Երբ ինքը դարձավ վարչապետ, 42 000 քառակուսի կմ էր Հայաստանի տարածքը, բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից և Արցախից»,- հարցին ու դիտարկմանը պատասխանեց Արմեն Աշոտյանը։