10/04/2024 19:11
ԵՄ ներկայացուցիչների աչքերը փորձեք բացել, որ տեսնեն իրականությունը, ոչ թե զբաղվեն Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ով․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտին դահլիճում գտնվող լրագրողները հարց ուղղեցին նրան՝ ինչու են ԵՄ ներկայացուցիչներն են ակտիվացել ՀՀ-ում։
«ԵՄ ներկայացուցիչների աչքերը փորձեք բացել, որ տեսնեն իրականությունը, ոչ թե զբաղվեն Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ով»,- արձագանքեց Արմեն Աշոտյանը։
ԵՄ դիտորդների գործունեության մասին հարցին նա այսպես պատասխանեց․
«Նիկոլ Փաշինյանին բացատրեք, որ միայն իրենք բավարար չեն այստեղ հսկողություն իրականացնելու համար»։