10/04/2024 10:45
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին և նշել, որ քննարկվում է նրան Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է շեյխուլսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն՝ նշելով, որ քննարկվելու է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպմանը հրավիրելու հարցը։
«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել ու մասնակցել է կրոնական կոնֆերանսի, այսօր հայկական եկեղեցին իրենց կաթողիկոսի գլխավորությամբ՝ աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում»,-նշել է Փաշազադեն։